Աղավնաձորցիները հերթական փաստի առաջ են կանգնել. կառավարության փոփոխությունից հետո նոր խնդիր է առաջացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am տեղեկացրել էր ` Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում՝  ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումարները չստանալու բողոքի, գյուղացիները երեխաներին դպրոց չէին ուղարկել:

Ավելի վաղ  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է, որ տասնհինգօրյա ժամկետում խնդիրը կկարգավորվի:

ArmLur.am-ի հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը նշեց, որ դեռևս որևէ մեկը խնդրի կարգավորման հարցով քայլեր չի կատարել:

Մեր այն հարցին, թե արդյոք «Վեդի Ալկո» ընկերությունից փորձե՞լ են կապվել գյուղապետի հետ, նա բացասական պատասխան տվեց:

Գյուղապետը տարակուսած է, քանի որ նոր վարչապետի նշանակմամբ խնդիրն է´լ ավելի կձգձգվի. «Նախկին գումարները չենք ստացել, հիմա էլ բերքը կա, մթերում չկա»:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև «Վեդի Ալկո» ընկերության տնօրենի հետ, սակայն ապարդյուն:

Հիշեցնենք, որ աղավնաձորցիները բազմաթիվ բողոքի ակցիաներ են իրականացրել: «Վեդի Ալկո» ընկերությունը  140 միլիոն դրամի պարտք ունի գյուղացիներին, որն արդեն ամիսներ շարունակ չի վճարում:




Լրահոս