«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի կալանքը երկարացվել է. ինչ է մանրամասնում փաստաբանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի կալանքը երկարացվել է 2 ամսով: Նրա փաստաբան Տիգրան Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ որոշումը կայացվել է Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում. «Ես երեքշաբթի օրը որոշումը կբողոքարկեմ Վերաքննիչ դատարան: Ըստ էության իմ պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքեր չկան: Անձին կալանքի տակ պահելու համար ապացույցներ են պետք և ոչ թե ենթադրություններ»:

Փաստաբանը նաև նշեց, որ այն հիմնավորումը,  թե Գիչյանն ազատության մեջ գտնվելով կարող է խոչընդոտել գործի քննությանը, անհիմն է:

«Վկաներն արդեն իսկ հարցաքննվել են, իսկ մեղադրյալները մնում են կալանքի տակ, այս մասով քննությանը խոչընդոտել Գիչյանը չի կարող, իսկ ինչ վերաբերվում է երկրից հեռանալուն կամ թաքնվելուն, ապա դա ևս անհիմն է, քանի որ նա անձամբ տեղեկանալով, որ ոստիկանությունն իրենով է հետաքրքրվում, ինքնակամ ներկայացել է ոստիկանական բաժանմունք: Փախչելու մտադրություն ունեցող անձը նման կերպ չէր վարվի».-հավելեց փաստաբանը:

 




Լրահոս