Ria.ru-կայքը գրում է, որ կիրակի օրը երկրաշարժ է գրանցվել Մակեդոնիայում։ Ցնցումները տեղի են ունեցել Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։ Երկրաշարժի հզորությունը եղել է 5,3 մագնիտուդ։
Ցնցումները գրանցվել են քաղաքից 2 կմ հյուսիս արևելք, որի խորությունը եղել է 10 կմ։ Տուժածների և վնասների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։