Ադրբեջանին ռուսական ԲՄՊ-3-ի մատակարարումները հետաձգվել են ֆինանսական խնդիրների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանին ռուսական ԲՄՊ-3-ի (հետևակի մարտական մեքենա) մատակարարումները հետաձգվել են մինչև 2017թ. վերջ – 2018թ. սկիզբ ֆինանսական խնդիրների պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է «Տրակտորային գործարաններ» կոնցեռնի գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսևը:

«Պայմանագիրը գործում է, սակայն անհրաժեշտ է մի փոքր սպասել, կրկին ֆինանսական դժվարությունների պատճառով: Հույս ունենք, որ 2017թ. վերջին մատակարարումները կավարտվեն»,-ասել է Լոսևը:

2015թ. կոնցեռնում հայտնել էին, որ ԲՄՊ-3-ի մատակարարումները կավարտվեն 2016թ.:

Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել զենքի և տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումների մասին 2010թ.:




Լրահոս