Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն անցած մրցաշրջանի արդյունքում գրանցել է ռեկորդային եկամուտ՝ 515 միլիոն ֆունտ ստեռլինգ, հաղորդում է BBC-ն:
Սա ռեկորդային ցուցանիշ է Անգլիայի համար և առաջին անգամ է անգլիական ակումբը գերազանցում կես միլիարդի սահմանը: Անցած մրցաշրջանում ավելի մեծ եկամուտ Եվրոպայում ունեցել է միայն կատալոնական «Բարսելոնա»-ն՝ 573 միլիոն ֆունտ ստեռլինգ: Այս մրցաշրջանում ակումբը սպասում է 540 միլիոն ֆունտ ստերլինգի եկամուտ: