Ադրբեջանում մայրը ողջակիզել է դստերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Գյանջա քաղաքում մայրը ողջակիզելով սպանել է իր 12 ամյա դստերը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվականը: Նախնական տվյալների համաձայն` սպանության պատճառը եղել է այն, որ աղջիկը առանց մորը տեղեկացնելու տնից գումար է վերցրել: Ոստիկանության հետաքննության շրջանակում պարզվել է, որ որդեսպան կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Ադրբեջանական ԶԼՄ­ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 2, հայրասպանության 1, հարազատների միմյանց սպանության 21, ամուսինների միմյանց սպանության 15, զավակի սպանության 4 դեպք է տեղի ունեցել:




Լրահոս