Մեկնարկեց Beeline Pro 4 նոր 4G սմարթֆոնի վաճառքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline–ում մեկնարկեց նոր Beeline Pro 4 սմարթֆոնի վաճառքը, որն աշխատում է 4G/LTE ցանցում։ Հատուկ ակցիայի շրջանակում Beeline Pro 4 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով բաժանորդագրություն «Սմարթ Հատուկ» կանխավճարային սակագնային փաթեթին և 5000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում: Սմարթֆոնի արժեքը կազմում է 33 900 դրամ այն հնարավոր է ձեռք բերել նաև բանկից՝ տարաժամկետ վճարման պայմանով 36 500 դրամ։

«Անցած շաբաթ Beeline–ը հայտարարեց 4G/LTE նոր բջջային ցանցի գործարկման մասին Երևանում: Նոր ցանցը հատկանշանական է նրանով, որ հնարավորություն է տալիս օգտվելու շատ բարձր արագությամբ բջջային ինտերնետից, որը հասնում է մինչև 60 Մբ/վրկ արագության։ Սակայն սմարթֆոնների միջազգային շուկայում իրավիճակն այնպիսին է, որ 4G ցանցն ապահովող հեռախոսների արժեքը բավականին թանկ է։ Որպեսզի լուծենք այս խնդիրը ընկերությունն առաջարկում է իր սեփական լուծումը՝ նոր 4G սմարթֆոն Beeline Pro 4, որն տարբերվում է ցածր գնով և հնարավորություն է տալիս հաճախորդին լիովին զգալ մեր չորրորդ սերնդի ցանցի առավելություւները» – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

unnamed-1

Beeline Pro 4 սմարթֆոնն ունի գրավիչ և ժամանակակից դիզայն, աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով: Հեռախոսն ունի ՝ 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ՝ 5 և 2 մեգապիքսել հզորությամբ, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/: Սմարթֆոնում տեղադրված է 4.5 դյույմանոց սենսորային IPS էկրան, հեռախոսը աշխատում է 4G/LTE ցանցում։

Beeline Pro 4 սմարթֆոնի ձեռքբերման պայմանների մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline-ի գրասենյակում։




Լրահոս