Հարց քաղաքացիներից` ի՞նչ կարգով է որոշվում այն երեխայի քաղաքացիության հարցը, որի ծնողներից մեկը ունի այլ երկրի քաղաքացիություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ կարգով է որոշվում այն երեխայի քաղաքացիության հարցը, որի ծնողներից մեկը ունի այլ երկրի քաղաքացիություն։

Անահիտ Պողոսյան (45 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Երեխան, ում ծնողներից մեկը նրա ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսն անհայտ է կամ քաղաքացիություն չունեցող անձ է, ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն:
Այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն, եթե`
– նա ծնվել է ՀՀ-ում, կամ
– ՀՀ քաղաքացիություն ձեռք չբերելու դեպքում դառնում է քաղաքացիություն չունեցող անձ, կամ
– ծնողները մշտապես բնակվում են ՀՀ-ում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարկ ենք համարում ավելացնել, որ ՀՀ-ից դուրս բնակվելը (այդ թվում՝ մշտապես բնակվելը) ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը: Ավելին՝ օրենքով երաշխավորվում է, որ ՀՀ-ից դուրս բնակվող կամ գտնվող քաղաքացիներն օգտվում են ՀՀ-ի պաշտպանությունից եւ հովանավորությունից:




Լրահոս