Իրավիճակներ, որոնցում կփրկի սովորական ասպիրինը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասպիրինն օգտագործվում է ոչ միայն ցավը թեթևացնելու համար: Այս դեղամիջոցը կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Այն մի շարք օգտակար հատկություններ ունի, որի մասին քչերը գիտեն:

1. Օգնում է պայքարել կորյակների դեմ

1

Հակաբորբոքային հատկությունների շնորհիվ՝ ասպիրինը նվազեցնում է կորյակների քանակն ու հանգստացնում մաշկը: Անհրաժեշտ է 2-3 հաբ մանրացնել և խառնել կիտրոնի հյութի հետ: Խառնուրդը քսեք կորյակի վրա, պահեք մոտ մեկ րոպե, ապա լվացեք: Այդ խառնուրդը չի կարելի օգտագործել արևի տակ գտնվելուց առաջ:

2. Վերացնում է քորը մոծակների խայթոցից հետո

2

Մեկ հաբը թրջեք ջրի մեջ՝ մինչև պինդ զանգված դառնալը, քսեք խայթոցի վրա և թողեք մի քանի րոպե:

3. Փոքրացնում է դեմքի ծակոտիները

3

Անհրաժեշտ է՝ 7 հաբ ասպիրին, 3 ճաշի գդալ յոգուրտ կամ թթվասեր և 1 ճաշի գդալ մեղր: Քսեք դեմքին, թողեք 3-5 րոպե, ապա լվացեք ջրով:

4. Թեփի դեմ

4

2 հաբը խառնեք մի փոքր շամպույնի հետ և լվացեք մազերը:

5. Ոտքերի մատների վրա առաջացած կոշտուկների դեմ

6

7 հաբը խառնեք մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութի հետ, քսեք և թողեք 10 րոպե:

6. Վերականգնում է վնասված մազերը

7

Տաք ջրի մեջ խառնեք ասպիրինը: Քսեք մազերի վրա գլուխը լվանալուց հետո: Թողեք 15 րոպե, ապա լվացեք մազերը:

7.  Հեռացրեք հագուստի վրայի քրտինքի հետքերը

8

Մեկ հաբը լցրեք տաք ջրի մեջ, քսեք հետքերի վրա և թողեք ողջ գիշեր: Ապա սովորականի պես լվացեք հագուստը:

8. Օճառի հետքերի դեմ

9

Նրանց համար, ովքեր հոգնել են մաքրել օճառի հետքերը: 5 հաբը ավելացրեք մաքրող միջոցի մեջ: Քսեք սալիկների վրա, թողեք կես ժամ, ապա թեթև մաքրեք սպունգի միջոցով:

9. Երկարացնել կտրտված ծաղիկների կյանքը

10

Ծաղիկները երկար կյանք կունենան, եթե ջրի մեջ մեկ հաբ ասպիրին լցնեք: Հատկապես դա օգտակար կլինի վարդերի համար:




Լրահոս