Ոստիկանությունը կարող է ձերբակալել կանանց բառացիորեն ամեն ինչի համար. ինչ արտասովոր արգելքներ կան Սաուդյան Արաբիայում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասում են՝ Սաուդյան Արաբիայում կանայք ավելի շատ արգելքներ ունեն, քան իրավունքներ: Նրանց չի թույլատրվում մեքենա վարել, դուրս գալ տանից առանց թույլտվության և հաճախել մարզասրահներ:

Ընդ որում, արգելքների մեծ մասը փոխանցվել է ավանդաբար և գրված չէ որևէ օրենքով:

1. Որևէ քայլ կատարել առանց տղամարդու համաձայնության

Առանց ամուսնու, հոր կամ եղբոր համաձայնության կանայք չեն կարող կառավարել իրենց կյանքը: Առանց նրանց համաձայնության կանայք չեն կարող ամուսնանալ կամ ամուսնալուծվել, կրթություն ստանալ, աշխատել, մեկնել արտասահման և նույնիսկ վիրահատվել: Ամեն քայլը վերահսկվում է:

1

2. Անել որևէ քայլ, որը կարող է արտացոլվել տղամարդու պատվի վրա

Համարվում է, որ եթե տղամարդը կորցնում է կնոջ հանդեպ իր վերահսկողությունը, ապա կորցնում է հանրության մեջ իր պատիվը: Եվ դա շատ լուրջ է: Եթե տղամարդու պատիվը փչացնում են, տղամարդն իրավունք ունի պատժել կամ նույնիսկ սպանել կնոջը: 2007թ. հայրը սպանել է երիտասարդ աղջկան, երբ իմացել է, որ վերջինս Ֆեյսբուք սոցցանցի միջոցով շփվում է երիտասարդ տղայի հետ: Քաղաքացիների մեծ մասը խնդրել է կառավարությանն ամբողջությամբ արգելել սոցիալական ցանցը:

2

3. Փողոց դուրս գալ մարմնի բաց մասերով

Շարիաթի համաձայն՝ կինը պարտավոր է փակել իր մարմնի մասերը՝ բացի դեմքի օվալից, ձեռքերից և ոտքերից: Սակայն երկրի որոշ շրջաններում նույնիսկ պարտադիր է փակել ողջ դեմքը՝ բաց թողնելով միայն ձեռքերը:

3

4. Լքել հատուկ կանանց համար նախատեսված «գոտիները»

Սաուդյան Արաբիայում գոյություն ունի վառ արտահայտված սեռական սեգրեգացիա: Տղամարդիկ ամեն կերպ ջանում են կանանց զերծ պահել մյուս տղամարդկանց հետ ցանկացած շփումից:

4

5. Աշխատել այնտեղ, որտեղ հաճելի է

Սկսենք նրանից, որ Սաուդյան Արաբիայում կանանց համար ընդհանրապես չի արդարացվում ցանկացած աշխատանք: Մանկուց բոլոր աղջիկների սովորեցնում են, որ իրենց գլխավոր դերը երեխա ունենալն ու դաստիարակելն է, ընտանեկան օջախը պահպանելն ու ընտանիքի մասին հոգ տանելը: Կինը կարող է աշխատել միայն որպես բուժքույր կամ ուսուցչուհի: Սակայն եթե դրանից առաջ հաջողվել է համապատասխան կրթություն ստանալ:

5

6. Հաճախել սպորտային միջոցառումների

Չնայած այն բանին, որ երկրում գոյություն ունեն կանանց սպորտային թիմեր: Մինչև 2008թ. Սաուդյան Արաբիան միակ երկիրն էր, որտեղ կանայք չէին ներկայացվում Օլիմպիական խաղերում:

6

7. Մեքենա վարել

Առանց տղամարդու ուղեկցության չի թույլատրվում տանից դուրս գալ, մեքենա վարելու մասին խոսք լինել չի կարող:

7

8. Օգտվել հասարակական տրանսպորտից

Առաջին հերթին, դա վտանգավոր է՝ հաշվի առնելով այլ տղամարդկանց հետ տեսողական կոնտակտը: Երկրորդ հերթին, շատ տրանսպորտային ընկերություններ կանանց չեն տեղափոխում:

8

9. Ամուսին ընտրել

Չնայած այն բանին, որ 2005թ. կրոնական կոմիտեն պաշտոնապես արգելեց ստիպողաբար ամուսնությունները, փեսացուի և հարսնացուի հոր միջև համաձայնությունը գոյություն ունի մինչ այժմ:

9

10. Դուրս գալ բանտից ժամկետից շուտ

Ոստիկանությունը կարող է ձերբակալել կանանց բառացիորեն ամեն ինչի համար: Օրինակ, ոչ ճիշտ հագուստի, այլ տղամարդկանց հետ շփման համար: Եվ եթե նույնիսկ կնոջը բռնաբարել են, նրան կարող են ձերբակալել այն բանի համար, որ բավականաչափ չի ծածկել իր մարմինը:

Women walk out of a polling station after casting their votes for municipal elections in Riyadh, Saudi Arabia, on Saturday.




Լրահոս