Գյումրու այսօրվա քաղաքապետն է մի մարդ, ում ավելի ճիշտ կլիներ անվանել` խոշոր օլիգարխ. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում հոկտեմբերի 2-ին կկայանան ընտրություններ, որոնց արդյունքում կորոշվեն նոր քաղաքապետը եւ ավագանու կազմը: Չափազանց շատ եմ կարեւորում քաղաքացիների կողմից տեղեկացված ընտրությունը եւ այս հայտարարությունը ուղղում առաջին հերթին հենց գյումրեցիներին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակը կատարելապես կրկնապատկերված է Գյումրիում. գործազրկություն, թշվառություն, կոռուպցիա, արտագաղթ. «Գյումրիի այսօրվա քաղաքապետն է մի մարդ, ում ավելի ճիշտ կլիներ անվանել խոշոր օլիգարխ, որը ընտրակեղծարարությամբ տիրացել քաղաքապետարանի իշխանական լծակներին՝իր բիզնեսի բարգավաճումն ապօրինաբար ապահովելու նպատակով»:




Լրահոս