Դեռ այն ժամանակ Վազգենն ասում էր`տղե´ք, վերցնում ենք նաև այս շրջանը, որ վաղը հետները բանակցությունների մեջ մտնենք. Ռուստամ Գասպարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքների հետ կապված հանձնելու կամ չհանձնելու խնդիր չկա մեր դեմ դրված, չկա նման բան, հակառակը, այսօր ավելի ամրապնդում ենք դիրքերը:

ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: «Այսօր մեր բանակն ամուր կանգնած է իր դիրքերում և պահում է: Եթե մեկ անգամ էլ Ադրբեջանը փորձի, արդեն լուրջ հակահարված կստանա և կարող է նույնիսկ տարածքներ զիջել», – հավելեց պատգամավորը:

Գասպարյանը նշեց, որ գեթ մեկ տարածք զիջելու մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: «Դեռ այն ժամանակ Վազգենն ասում էր`տղե´ք, վերցնում ենք նաև այս շրջանը, որ վաղը հետները բանակցությունների մեջ մտնենք: Ճանաչեն անկախությունը. մենք հնարավոր է ինչ-որ տեղ ինչ-որ բան զիջենք», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս