Ռուս գնդապետ Դմիտրի Զախարչենկոյի մոտից, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, 9 միլիարդ ռուբլի են առգրավվել: Գումարը պլանավորվում է փոխանցել բանկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Սբերբանկ»-ի ինկասացիայի վարչության պետ Անդրեյ Նովիկովին:
«Խնդիրն այժմ գումարի փոխանցման մեջ է: Դա ռիսկային գործ է, որին պետք է մասնակցեն ՆԳՆ մարմինները»,- ասել է նա:
Սեպտեմբերի 10-ին Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը մինչև նոյեմբերի 8-ը կալանավորել էր Զախարչենկոյին: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ քրեական օրենսգրքի՝ 285 («պաշտոնի չարաշահում»), 290 («կաշառքի ստացում») և 294 («արդարադատության իրականացման խոչընդոտում») հոդվածներով:
Life.ru-ն հրապարակել է առգրավվման պահը: