ՄԱԿ-ի բանաձևերում Հայաստանի և Ռուսաստանի նկատմամբ «օկուպանտ» տերմինը չի կիրառվել. The Wall Street Journal

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի (ԳԱ) ամենամյա նստաշրջանի բացման հետ կապված՝ The Wall Street Journal-ն ուսումնասիրել է տարածքային վեճերի հարցով բոլոր բանաձևերը՝ ընդունված միջպետական կազմակերպությունների շրջանակներում: Ամերիկյան պարբերականը հաստատել է, որ ՄԱԿ-ի փաստաթղթերում «օկուպանտ» տերմին կիրառվում է միայն Իսրայելի նկատմամբ:

«ՄԱԿ-ը հատուկ հռետորաբանություն և իրավական հասկացություններ է կիրառում միայն Իսրայելի նկատմամբ: Իսրայելի ԳԱ բանաձևերում հիշատակվում է «օկուպացրած ուժ» հասկացությունը 530 անգամ: Մյուս կոնֆլիկտների հարցում այդ տերմինը չի կիրառվում»,-նշում է պարբերականը՝ հղում անելով սեփական ուսումնասիրություններին:

ՄԱԿ-ի ԳԱ 71-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 13-ին:




Լրահոս