ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսարը քննադատել է Թուրքիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն կոմիսար Զեյդ Ռաադ ալ Հյուսեինը քննադատել է Թուրքիային՝ ՄԱԿ-ի միջազգային դիտորդների գործունեությունը խոչընդոտելու համար, փոխանցում է Ermenihaber-ը:

«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ սեպտեմբերի 13-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում ելույթ ունեցած Ռաադ Հյուսեինը նշել է, որ որոշ երկրներ Հյուսիսային Կորեայի նման բռնատիրական կարգերի և ներքին պատերազմների թատերաբեմ են դարձել: Ըստ ՄԱԿ-ի կոմիսարի՝ այդպիսի երկրների թվին են պատկանում, Սիրիան և Թուրքիան:

Ռաադ Հյուսեինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՄԱԿ-ի մի շարք զեկույցներում արձանագրված է, որ Թուրքիայում կամայական հանցագործություններ են կատարվում, քաղաքացիական անձանց բռնի տեղահանում են, իսկ երկրի հարավ-արևելյան շրջանների քրդական բնակավայրերն ուղղակի ավերվում են:

Կոմիսարը հավելել է, որ չնայած նշյալ փաստերին, Անկարան թույլ չի տվել ՄԱԿ-ի դիտորդներին վերոնշյալ խնդիրների վերաբերյալ տվյալ տարածքային ուսումնասիրություններ անցկացնել:Հյուսեինը նշել է նաև, որ Ժնևի մարդու իրավունքների հարցերով խորհրդին կից Թուրքիայի համար հատուկ մոնիտորինգային միավոր է ստեղծվել:




Լրահոս