Օդի ջերմաստիճանը կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-17-ը առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-17-ը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում`

Սեպտեմբերի 15-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա անձրևի հավանականություն, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-17 մ/վ:

17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս