«Հարկային օրենսգրքի» վերջնական տեքստը դեռևս պատրաստ չէ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Հայաստանի խորհրդարանն այս տարվա գարնանային նստաշրջանի վերջում առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգիրքը: Ենթադրվում էր, որ այդ կարեւորագույն փաստաթուղթն աշնանային նստաշրջանում կներկայացվի երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Սակայն պարզվում է՝ «Հարկային օրենսգրքի» վերջնական տեքստը դեռեւս պատրաստ չէ: «Ժողովուրդ»-ը երեկ ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանից փորձեց պարզել, թե արդյոք հարկային օրենսգրքի փաթեթը ներկայացվել է խորհրդարանին:

Ի պատասխան՝ Թաթուլ Սողոմոնյանն ասաց. «Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, չէ՞, որ երկրորդ ընթերցման քննարկումը հանձնաժողովում դեռեւս շարունակվում է, եւ շատ հավանական է, ինքն այդպես էլ ասաց, որ եթե այս քառօրյայում չենք քննարկելու, ապա հնարավոր է՝ արտահերթով ամսվա վերջին քննարկվի: Այսինքն՝ փաթեթը դեռեւս երկրորդ ընթերցման տեսքով չկա, հանձնաժողովում աշխատանքային կարգով մեկ ամսից ավել է՝ անընդհատ քննարկումներ են ընթանում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս