«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Ֆիլ Ջոնսը վնասվածք է ստացել և բաց կթողնի մոտ մեկ ամիս: Այդ մասին հայտնել է անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Ֆուտբոլիստը մարզման ժամանակ վնասել է ծնկահոդի ջլերը և առաջիկա հանդիպումների ժամանակ չի օգնի իր թիմին:
Հիշեցնենք, որ առաջիկա հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին չի օգնի նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի վնասվածքը կրկնվել է: