Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունն ու բոլոր հյուպատոսությունները փակվել են ահաբեկչական բարձր սպառնալիքի պատճառով, փոխանցում է գերմանական Bild պարբերականը:
Հաղորդվում է, որ Թուրքիայում գերմանական դպրոցները կաշխատեն սահմանափակ ռեժիմով մինչև սեպտեմբերի 16-ը, ընդ որում, կդադարեցվի արտասահմանցիների համար ընդունելությունը:
Պարբերականի տեղեկություններով՝ դեսպանատունը նախազգուշացում է ստացել ահաբեկչական հնարավոր հարձակումների մասին: Այդ կապակցությամբ միջոցներ են ձեռնարկվել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, ուսուցիչների և աշակերտների պաշտպանության համար: