Որ նախարարություններն են «օր են գլորում». պետական ողջ համակարգը պարալիզացված վիճակում է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական գերատեսչությունների եւ հատկապես նախարարությունների գործունեության մասին հանրության տեղեկացված լինելու միակ ճանապարհն այդ մարմինների լրատվական բաժինների մատուցած հաղորդագրություններն են: Ըստ այդմ, հանրությունը տեղեկանում է, թե այս կամ այն նախարարն իր աշխատանքային օրն ինչպես է անցկացրել, կամ տվյալ գերատեսչության առօրյայում ինչ նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել:

Համաձայնեք, որ եթե նախարարության կայքի լրահոսում մեկ կամ երկու շաբաթ ոչ մի թարմ նորություն չի լինում, ապա կարելի է վստահաբար ասել, որ այդ գերատեսչությունում պարզապես «օր են գլորում»: Հատկապես սեպտեմբերի 8-ից հետո, երբ կառավարության բոլոր անդամները դարձան պաշտոնակատարներ, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որ նախարարն ինչ աշխատանք է կատարել: Պարզվեց, որ նախարարությունների մի զգալի մասի մոտ կյանքը «կանգնել» է. նրանք ուղղակի օր են մաշեցնում: Ու կարելի է ասել՝ պետական ողջ համակարգը պարալիզացված վիճակում է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս