Ինչ արագությամբ կավելանա ՀՀ գլխավոր դատախազի ունեցվածքը նոր պաշտոնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բոլոր պաշտոնյաները նշանակվելու պահին գույքի եւ եկամուտների հայտարարագրեր են ներկայացնում: Իմաստն այն է, որ հանրությունը հնարավորություն ունենա տեսնելու, թե պաշտոնավարման ընթացքում նրա ունեցվածքը որքանով է ավելացել: Երեկ ՀՀ գլխավոր դատախազ նշանակված Արթուր Դավթյանը հայտարարագրել է մեկ հատ անհատական բնակելի տուն, երեք հատ հողամաս եւ մեկ բնակարան՝ բազմաբնակարան շենքում: Նրա դրամական միջոցները կազմում են 18 միլիոն դրամ:

Նոր գլխավոր դատախազը այս տարվա ինն ամիսներին ունեցել է 16 միլիոն 824 հազար դրամի եկամուտ: Այդ գումարներից 12 միլիոն 500 հազար դրամը նա հայտարարագրել է որպես վարկ: Իսկ մնացած 4 միլիոն 324 հազար դրամը եղել է նրա պաշտոնական աշխատավարձը: Մեզ մնում է հետեւել, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ունեցվածքը նոր պաշտոնում ինչ արագությամբ կավելանա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս