ՀՀԿ-ական պատգամավորը, օրենսդիր գործունեության փոխարեն, առուծախով է զբաղված եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանն անցած տարի հիմնականում առուծախով է զբաղված եղել: Նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ անցած տարի վաճառել է հասարակական նշանակության երկու շինություն՝ 96 մլն 302 հազար եւ 117 մլն 208 հազար դրամ արժեքներով: 10 մլն դրամով էլ վաճառել է բնակարան, 59 մլն 710 հազար դրամով՝ հողամաս, իսկ 20 մլն դրամով էլ վաճառել է իր «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան:

Նա հայտարարագրել է, որ 5 ընկերությունում ընդհանուր 190 մլն 900 հազար դրամի բաժնեմաս ունի: Անցած տարի նա 150 մլն դրամի ինչ-որ նոր բաժնեմաս է գնել, իր ունեցած բաժնեմասերից էլ 155 մլն 158 հազար դրամի չափով վաճառել է: ՀՀԿ-ական պատգամավորը շատ չնչին դրամական միջոց է հայտարարագրել՝ 2 մլն դրամ: Եկամուտներից 1.5 մլն դրամը ստացել է վարձակալության դիմաց: «Այլ եկամուտները» կազմել են 37 մլն 950 հազար դրամ: Նրա աշխատավարձը կազմել է ամսական 551 հազար դրամ:

Պատգամավորի կինը՝ Քնարիկ Մելիքյանը, նույնպես անցած տարի առուծախով է զբաղված եղել: Նա վաճառել է 5 հատ հողամաս՝ ընդհանուր 10 մլն դրամ արժեքով: Նրա դրամական միջոցներն անցած տարվա սկզբին եղել են 50 մլն դրամ, իսկ տարեվերջին մնացել է 1.5 մլն դրամ: Առուծախից բացի՝ նա 6 մլն դրամի եկամուտ էլ ստացել է վարձակալության դիմաց:




Լրահոս