ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման կարգը վերանայելու ուղղությամբ աշխատանքներ տանել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե իրենք ինչ քայլեր են նախատեսում անել, որպեսզի գազի եւ էլէներգիայի սակագները այնպես սահմանվեն, որ սոցիալապես անապահով խավի համար կոմունալ ծախսերի բեռը թեթեւանա:
«Մենք նոր սկսել ենք քննարկումների փուլը վարչապետի հանձնարարությամբ, թե ինչ կեզրահանգենք, անպայման տեղյակ կպահենք, հրապարակային կլինեն մեր բոլոր քննարկումները, առայժմ ոչինչ ասել չեմ կարող»,- պատասխանեց Նազարյանը: Մեր այն հարցին` թե հնարավոր է՝ սակագնի իջեցում տեղի ունենա, Նազարյանը պատասխանեց. «Սակագնի իջեցումը տարբեր ձեւերով կարող է պայմանավորված լինել, տվյալ դեպքում սպառողի հաշվին, հանձնարարականն այդպես է եղել, դա ենք քննարկում, տեսնենք՝ ինչպես կստացվի»: