Հայաստանին հարավից տաք օդային հոսանքներ են մոտենում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ: Այս մասին
իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սեպտեմբերի 18-­ից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն, և սեպտեմբերի 18­-20-­ը բոլոր մարզերում սպասվում է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ:

Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18­-20-­ն այսօրվա համեմատ կբարձրանա 5-­7 աստիճանով, սեպտեմբերի 20-­ին Երևանում հասնելով +30 աստիճանի, այսօրվա +24 փոխարեն:




Լրահոս