Խորամանկություններ իրական մաքրասերների համար (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առօրյա կյանքում այս խորամանկությունները կօգնեն մի շարք խնդիրներ լուծելու համար:

Միկրոալիքային վառարան 

1

Ջրի մեջ թրջած սպունգի վրա մաքրող միջոց լցրեք և փրփրեք: Դրեք այն միկրոալիքային վառարանի մեջ և միացրեք մաքսիմալ բարձր աստիճանի վրա 30 վայրկյանի ընթացքում: Բացեք դուռն ու ներսից մաքրեք միկրոալիքային վառարանը սպունգի միջոցով:

Ներքնակ 

2

Ներքնակի նախկին տեսքը վերադարձնելու համար բավական է դրա վրա լցնել սննդի սոդան, թողնել մի քանի ժամ և փոշեկուլի միջոցով մաքրել: Հետքերն ու հոտը իսպառ կվերանան:

Տախտակ

3

Աղ և կիտրոն՝ հիանալի միջոց է փայտյա տախտակը մաքրելու համար:

Տոստեր

4

Հին ատամի խոզանակի միջոցով կարելի է մաքրել տոստերի դժվար հասանելի վայրերը:

Ծորակ 

5

Մոմե թղթով մաքրելով ծորակը՝ երկար ժամանակ դրա վրա ջրից հետքեր չեն մնա:

Արդուկ 

6

Համոզվեք, որ արդուկի մեջ ջուր չկա, իսկ «գոլորշի» ֆունկցիան անջատված է, ապա քսեք այն աղի վրա: Այսպիսով կմաքրեք արդուկը կեղտից:

Սպասք

7

Կավիճով փաթաթված կտորը, որը դրված կլինի սպասքով լի արկղում, կպաշտպանի արծաթե սպասքը հետքերից և գունաթափումից:

Հագուստ

8

Յուղոտ հետքը կարելի է հեռացնել կավիճի օգնությամբ:

Շերտավարագույր

9

Կիսագուլպայի միջոցով հեշտ է այն մաքրելը:

Թավա  

10

Լավագույն միջոցը աղն է: Աղը ներծծում է յուղն ու հեռացնում վառված սննդի հետքերը:

Գորգ 

11

Ջուրն ու քացախը լցրեք հեղուկացրի մեջ: Քսեք հետքի վրա, ապա ծածկեք խոնավ շորով: Միացրեք արդուկի գոլորշու ռեժիմն ու դրեք շորի վրա 30 վայրկյան:

Լվացարան

12

Սոդայի և հին ատամի խոզանակի միջոցով մաքրեք լվացարանը, ապա դրա մեջ կիտրոն դրեք և բացեք ջուրը:

Պատուհան

13

Սովորական ձևով մաքրեք ապակիները, վերջում չոր թերթով մաքրեք:




Լրահոս