ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Եռաբլուրի ճանապարհին

Այս հատվածը Եռաբլուր տանող ճանապարհն է, որը ողողված է մեր հերոսների լուսանկարներով: Թերեւս յուրաքանչյուր հայ իրեն է՛լ ավելի հպարտ կզգա՝ այս ճանապարհով անցնելիս եւս մեկ անգամ տեսնելով մեր քաջ հերոսների լուսանկարները:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ամուսնության պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Լիաննա Մեհրաբյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար անհրաժեշտ է՝
– ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.
Եթե ամուսնացող անձանցից մեկը չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին՝ համատեղ դիմում տալու համար, ապա դիմումը՝ ստորագրված ամուսնացող անձի կողմից կարող է ՔԿԱԳ տարածքային մարմին ներկայացնել նրանցից մեկը: Այդ դեպքում բացակայող անձի ստորագրությունը համատեղ դիմումում պետք է վավերացվի նոտարական կարգով կամ օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսական մարմինների կողմից կամ նոտարի գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող այլ անձի կողմից:
-ամուսնացող անձանց անձը հաստատող փաստաթղթերը.
-նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթղթերը, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ (օրինակ`ամուսնալուծության վկայական, ամուսնու մահվան վկայական կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ, օտարերկրյա պետության դատարանի կողմից կայացված ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ եւ այլն):

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսնության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով, այսինքն՝ հեռակա կարգով, չի թույլատրվում:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով է անհատ ձեռնարկատերը հանվում հաշվառումից: Եւ խնդրում եմ ասեք` ո՞վ է կատարում անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու գործընթացը:

Ռուբեն Մելիքյան (48 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը կատարվում է որպես անհատ ձեռնարկատեր գրանցված անձի կամ վերջինիս կողմից լիազորված անձի դիմումով, որին կից ներկայացվում է իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին, իսկ եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա պետք է ներկայացվի նաեւ համապատասխան լիազորագիր եւ անձնագիր:
Եթե անհատ ձեռնարկատերը մահացել է, ապա հաշվառումից հանելու դիմում կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ՝ ներկայացնելով մահվան փաստը հավաստող փաստաթուղթ, իսկ դատական կարգով անհատ ձեռնարկատիրոջն անհայտ բացակայող ճանաչելու դեպքում՝ դատարանի որոշման պատճենը:
Եթե անհատ ձեռնարկատերը ճանաչվել է սնանկ, ապա հաշվառումից հանելու դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշման պատճենը եւ իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կատարման մասին:
Հայտնում ենք նաեւ, որ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ անհատ ձեռնարկատերը կարող է հանվել հաշվառումից իր դիմումի համաձայն կամ անհատ ձեռնարկատիրոջ մահվան, դատական կարգով անհայտ բացակայող կամ սնանկ ճանաչվելու դեպքերում:




Լրահոս