Մասիս քաղաքի 16/05 ընտրատեղամասում այս պահին կուտակումներ են: Այստեղ վաղ առավոտից մինչև հիմա նույն մարդիկ կանգնած են նույն տեղում: Այս ընտատեղամասում է նաև Մասիսի ներկայիս քաղաքապետ Սաշա Հակոբյանը:
ArmLur.am-ի թղթակցի հարցին, թե ինչու է եկել այս ընտրատեղամաս, այստեղ է ընտրել, թե որ, քաղաքապետը պատասխանեց, որ հնուց իր մոտ նման սովորթյուն կա, որ բոլոր ընտրատեղամասերում շրջի` հասկանալու համար ինչ վիճակ է տիրում, կարգին է արդյոք ամեն բան: Մեր դիտարկմանը, որ առավոտից կուտակումներ են, Սաշա Հակոբյանը նշեց, որ ինքը կհրահանգի 50 մետր պահանջված հեռավորությունը պահել:
Նշենք նաև, որ է այս ընտրատեղամասում է ընտրելու ՀՀԿ-ական թեկնածու Դավիթ Համբարձումյանը: