Ընտրողը փորձել է լուսանկարել քվեաթերթիկը. այն պատռել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում այսօր տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ այդ տվյալների, Աշտարակի 14/9 ընտրատեղամասում 11:41-ի դրությամբ 50 մետր շառավղով մարդկանց կուտակումներ են նկատվել: Մասնավորապես, նշվում է, որ Ընտրատեղամասի դեմ դիմացը մարդկանց և մեքենաների կուտակումներն են: Ոստիականները կանգնած են, խոսում են այդ մարդկանց հետ ու ոչինչ չեն ձեռնարկում, մոտավորապես 2 ժամից ավել է արդեն չեն ցրվում:

Իսկ 14/5 ընտրատեղամասում մի քանի խախտումներ են արձանագրվել: Մասնավորապես, քվեարկության գաղտնիության խախտում է տեղի ունեցել: Նշվում է, որ 08:35-ին մի ընտրող (իգական սեռի) փորձել է քվեախցում հեռախոսով լուսանկարել քվեարկած թերթիկը, ինչը նկատել են վստահված անձը և դիտորդը: Հանձնաժողովի նախագահը վերցրել է հեռախոսը և պահանջլե ջնջել նկարածը, իսկ հանձնաժողովի քարտուղարը առանց ՏԸՀ նախագահի հանձնարարության պատռել է ծրարը և անվավեր համարել նրա քվեարկությունը: Իսկ 11:47-ին ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն է եղել տեղամասում:




Լրահոս