Հանրապետությունում ընթացող ՏԻՄ ընտրություններից ամենաուշագրավն Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում է: Այստեղ առաջադրվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը կալանքի տակ է գտնվում:
Բացի «Միայնակ գայլից»՝ առաջադրվել են նաև գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանն ու Նորայր Հակոբյանը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Արարատ Խանդոյանի կնոջ ՝ Սոնա Թամարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռ ամեն ինչ հանդարտ է ընթանում:
Սոնայի Թամարյանի խոսքով՝ 1604 ընտրողինց ընտրել են մոտավորապես 600 ընտրող,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սոնա Թամարյանն ընդգրկվել է Ծաղկահովտի ընտրություններում հանձնաժողովի անդամ ՀԱԿ խմբակցության կողմից: