Արարատի մարզի Մասիս քաղաքում ևս այսօր ՏԻՄ ընտրություններ են: Քաղաքապետի թեկնածության համար առաջադրվել է միայն մեկ անձ` ՀՀԿ-ի կողմից առաջադրված Դավիթ Համբարձումյանը:
Մասիսի 16/5 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը ևս ՀՀԿ-ական է, նա նշեց, որ ընտրախախտումներ չեն գրանցվել:
Մինչդեռ ՀԱԿ կուսակցության նեկայացուցիչն, ով հանձնաժողովի անդամ էր, նշեց, որ դրսում անընդհատ կուտակումներ են լինում, իսկ ներսում իրավիճակը հսկվում է:
Իսկ դրսում կուտակված երիտասարդները մեր դիտարկմանը, թե այդտեղ գտնվելով օրենք են խախտում, լքեցին տարածքը նշելով, որ դպրոցի կարոտն է իրենց այդտեղ բերել:
Լիլիթ Շաբոյան, Հովսեփ Հովսեփյան, Նաիրա Հովհաննիսյան