![](https://armlur.am/wp-content/uploads/2016/09/1-40.jpg)
Ֆուտզալի աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Բրազիլիան 15:3 հաշվով հաղթել է Մոզամբիկին:
Բրազիլացի առաջատար ֆուտզալիստ Ֆալկաոն այդ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել: 3 գոլերը նրան դարձրել են աշխարհի առաջնությունների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:
Անվանի մարզիկն աշխարհի առաջնությունուններում 43 գոլ է խփել՝ այժմ արդեն առաջ անցնելով հայրենակից Մանոել Թոբիաշից: