Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ տեղի ունեցան Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքում: Արդեն 20:00-ի դրությամբ փակվեցին ընտրատեղամասերը:
Նշենք, որ որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել էր 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչեւ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու՝ առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը:
ArmLur.am-ն այսօր պարբերաբար տեղեկություններ կհրապարակի ՏԻՄ հաշվարկի գործընթացից: Քաղաքացիական պայմանագիրը ներկյացնում է հաշվարկի տվյալներ:
Ոսկեվազ՝ 2282 կամ 67.8% (3391 ընտրողից)
Նոր Կյանք՝ 926 կամ 46.4% (1995 ընտրողից)
Իրինդ՝ 463 կամ 70.4% (658 ընտրողից)
Հավելենք, որ տվյալները դեռևս նախնական են:
20:35
Էջմիածնի թիվ 19/10 ընտրատեղամասում մեկնարկել է ավագանու թեկնածուների քվեների հաշվարկը: Այս պահի դրությամբ առաջատարների թվում է Կարեն Գրիգորյանի եղբայրը` Արման Գրիգորյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր ամուսինը` Արտակ Պողոսյանը և Կարեն Մկրտչյանը:
22:40
Էջմիածնի թիվ 19/10 ավագանու հաշվարկը ավարտվեց
Էջմիածնի 19/01 ընտրատեղամասում ընտրության է մասնակցել 650 ընտրող:
11:23
Ծիածան գյուղում նախնական տվյալներով ՀՀԿ գործող գյուղապետ Խաչիկ Գևորգյանը պարտվել է: Հաղթել է անկուսակցական Վաչիկ Գրիգորյանը:
00:02
Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում հաշվարկն ավարտվել է, ձայների մեծ տարբերությամբ հաղթել է Ոսկեվազի գործող գյուղապետ, Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը: Նա ստացել է 1420 քվե:
00:26
Էջմիածնի 19/07 ընտրատեղամասում արդեն ավարտվել է ձայների հաշվարկը: Ըստ այդմ Կարեն Գրիգորյանը հավաքել է 403 ձայն, Արթուր Թումանյանը` 219, Արթուր Խաչատրյանը` 22, անվավեր է ճանաչվել 49 քվեաթերթիկ:
01:28
Էջմիածնի 19/10 ընտրատեղամասում քիչ առաջ ավարտվեց քաղաքապետի ընտրության ձայների հաշվարկը: Ըստ այդմ, Կարեն Գրիգորյանը ստացել է 469, Արթուր Թումանյանը` 59, Արթուր Խաչատրյանը` 11 ձայն: Այստեղ անվավեր քվեաթերթիկների քանակն աննախադեպ մեծ է` 125:
Արագածոտնի մարզի Քուչակ համայնքում հաղթել է նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Հովիկ Ամիրյանը՝ 430 ձայնով:
Մյուս թեկնածուներից Արամ Ասատրյանը ստացել է 272, Արսեն Գալստյանը՝ 117, իսկ Արմեն Գևորգյանը՝ 234 ձայն: 11 քվեաթերթիկ եղել է անվավեր:Չսահմանված նմուշի ծրարները եղել են 13-ը:
Քուչակում ընտրելու իրավունք ունեն 1599 քաղաքացիներ, որոնցից համայնքային ընտրությանը մասնակցել են 1077-ը (67%):
Արարատի մարզի Ազատավան համայնքում հաղթել է ինքնաառաջադրված Պետիկ Ղազարյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը, ով նաև «Մարինե և Զարինե» ՍՊԸ-ի տնօրենն է, երկու ընտրատեղամասերում միասին ստացել է 835 քվե:
Նախկին գյուղապետ, Հանրապետական Սարգիս Խաչատրյանը ստացել է 539 քվե, իսկ անկուսակցական Արուս Հովհաննիսյանը` 65-ը։
Ազատավանում համայնքային ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2527 բնակիչներից 1497-ը (59%):
Արմավիրի մարզի Արաքս համայնքի 19/01ընտրատեղամասում ձայների մեծամասնությունն ստացել է ինքաառաջադրված անկուսակցական թեկնածու Վարդան Գրիգորյանը: Նա ստացել է 389 ձայն:
նախկին գյուղապետ Ավագ Միքայելյանին կողմ են քվեարկել 196 բնակիչներ, Գևորգ Հովհաննիսյանին՝ 139-ը, Մամիկոն Մելոյանին՝ 16-ը, Ռազմիկ Տոնոյան՝ 7-ը: Անվավեր է ճանաչվել 28 թրեթիկ, խոտան՝ 4-ը:
Արաքսի 19/01 տեղամասում գրանցված է եղել 1321 ընտրող, որից ընտրությանը մասնակցել են 772-ը (58%):
Քիչ առաջ ավարտվեց Աշտարակ քաղաքի 14/4 ընտրատեղամասի ձայների հաշվարկը: Նախնական տվյալներով՝ քաղաքապետի առաջադրված թեկնածուներից ինքնաառաջադրված Ռազմիկ Տերտերյանը ստացել է 91 ձայն, ինքնաառաջադրված Ղալաչյան Աշոտը` 92 ձայն, ինքնաառաջադրված Շահվերդյան Թովմասը` 212 ձայն, իսկ ԲՀԿ-ի կողմից առաջադրված Մեջլումյան Արշալույսը՝ 27 ձայն:
Արագածոտնի մարզի Արտաշավան, Կաքավաձոր և Կաթնաղբյուր համայնքներում ավարտվել են համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Այստեղ հաղթել են ՀՅԴ-ական թեկնածուները: