Թուրինի «Յուվենտուս»-ն Իտալիայի Ա սերիայի առաջնության չորրորդ տուրում պարտվել էր «Ինտեր»-ին` 1:2 հաշվով: Խաղից հետո իր տպավորությունենրով է կիսվել թուրինյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:
«Մենք հաղթում էինք խաղավարտից 25 րոպե առաջ: Խաղի արդյունքը այնքան էլ օրինաչափ չէ՝ հաշվի առնելով մրցավեճի ընթացքը: Ոչ-ոքին այս դեպքում արդարացի արդյունք կհամարվեր: Սակայն ինչ-որ բան այնպես չընթացավ», – Բուֆոնի խոսքն է փոխանցել «Tmw»-ն: