«Իրավունքի Եվրոպա» միավորման փորձագետ Տիգրան Եգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իշխանությունների կողմից հայտարարվող հռչակվող քաղաքական կամքի առկայությունն առաջին հերթին պետք է արտահայտվի բազմիցս իրեն վարկաբեկած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի փոփոխությամբ:
Նա նաև նշեց, որ այս ՏԻՄ ընտրությունները վերջին տարիների համեմատ բավականին ակտիվ էին անցնում. «Հատկապես աչքի ընկան չափազանց մեծ թվով խախտումներով: Սա, իհարկե, ունի մի քանի պատճառ, որնցից կարելի է առանձնացնել այն, որ սա նշանակում է` իշխանությունը չի ընկալում սա որպես տեղական ընտրություններ, և հենց սրա վրա են հիմնվում հետագա ԱԺ ընտրությունները, իշխանության քվեի ապահովման մեխանիզմը»: