Աղավնաձորցիները կրկին դուրս են եկել փողոց. հետագա քայլերը կարող են ավելի սուր լինել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղում բնակիչները կրկին դուրս են եկել փողոց. նրանց պահանջերն այդպես էլ չեն իրականացել:

ArmLur.am-ի հետ զրույցում Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը նշեց, որ հիմա փողոց են դուրս եկել, բայց կփակեն միջպետական ճանապարհը, թե՝ ոչ ասել չի կարող. «Դե հավաքվածները մարդիկ են, իսկ մարդկանցից ինչ իմանաս`  ինչ սպասել, ամեն ինչ էլ կարող է լինել»:

Մեր այն հարցին`  արդյոք իրենց հետ «Վեդի Ալկո» ընկերությունից, կամ Կառավարությունից փորձե՞լ են կապվել  և պարզաբանում տալ, գյուղապետը պատասխանեց՝ երկու դեպքում էլ ոչ մի արձագանք:

Հիշեցնենք, որ մեկ տարուց ավել է, ինչ աղավնաձորցիներից  մեծ քանակությամբ խաղող է մթերել «Վեդի Ալկո» ընկերությունը, բայց նրանց գումարները մինչ օրս վերադարձնել չի կարողացել:

Իսկ  նախորդ բողոքի ժամանակ գյուղացիներին Կառավարությունից խոստացել էին, որ 20 օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, սակայն վարչապետի փոփոխությունը հանգեցրեց նրան, որ խնդիրը մնաց չլուծված:




Լրահոս