Իմ եղբորը աշխատանքից չեն ազատել. հայեցողական պաշտոններն այնպիսին են, որ եթե մեկը գնում է, նրա փոխարեն եկողը պետք է իր հայեցողությամբ ընտրի իր կողքին աշխատողին: Այսօր ArmLur.am-ի հարցին ի պատասխան` այս մասին նշեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը` անդրադառնալով Կարեն Կարապետյանի որոշմանը, որով իր եղբայր Կորյուն Հակոբյանն ազատվել էր վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Հարցին` ինչպես կարձագանքի, եթե նորանշանակ վարչապետը որոշի իրեն չվերանշանակել, Հակոբյանն արձագանքեց. «Շատ սովորական. պաշտոնը մի օր գալիս ա, մի օր էլ պետք է գնա: Վայ էն մարդուն, որ այդպես կառչած է, վայ էն մարդուն, որ գալիս է պաշտոնի` ի օգուտ իրեն օգտագործելու»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան