ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի իրականացրել Սիրիայի հարցով իր համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել Ժնևում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Միացյալ Նահանգներն ու նրանց կողմից ղեկավարվող խմբավորումները, այսպես կոչված չափավոր ընդդիմությունը, չեն իրականացրել Ժնևյան համաձայնությունները: Գլխավորն այն է, որ տեղի չի ունեցել չափավոր ընդդիմության և «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի առանձնացում»,-ասել է Ռուդսկոյը:
Նրա խոսքով՝ ռուսական և ամերիկյան ավիացիան մեկ շաբաթ ավիահարվածներ չեն հասցրել համաձայնագրի շրջանակներում համաձայնեցված շրջաններում:
«Ջեբհաթ ան-Նուսրա»-ն ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: