ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի փոքր որդուն՝ Արշակ Գրիգորյանին: Նա մահացել է։ Տեղեկացրել էինք նաև, որ ոստիկանության աշխատանքային խումբը մեկնել է Գյումրի:
ArmLur.am-ի Գյումրու մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել իրենց տան նկուղում: ArmLur.am-ին իրավապահները հայտնեցին, որ այս պահին որպես առաջին վարկած շրջանառվումէ ինքնասպանությունը: Թեպետ չի բացառվում, որ առաջիկայում կխոսվի նաև սպանության մասին: Հարազատները մեզ հետ զրույցում ասացին, որ Արշակն ինքնամփոփ երիտասարդ էր:
Ոստիկանության լրատվական ծառայությունից նաև տեղեկացանք, որ հրազենային վիրավորումը ստացել է գլխի շրջանում: Հայտնաբերվել է ատրճանակ, հանգամանքները պարզվում են:
Հավելենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի եւ 235 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն՝ ինքնասպանություն գործելու շարժառիթների հանգամանքները պարզելու համար: