Հեռախոսները հայտնաբերվել են ավտոմեքենայի սրահի թաքստոցից
Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի մաքսակետում զննման ենթարկելով ՀՀ քաղաքացի Մ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 47 հատ «Samsung» ապրանքանիշի բջջային հեռախոս:
Ընթացիկ տարում սա բջջային հեռախոսների հետ կապված միակ դեպքը չէ. Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են տարբեր տեսակի շուրջ 700 բջջային հեռախոս՝ հիմնականում ավտոմեքենաների սրահներում պատրաստված թաքստոցներից:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին