Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու մասին քննիչի ներկայացրած միջնորդություն:
Աշոտ Պետրոսյանին «Դատապարտյալների հվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել էին դատարան:
Ինչպես տեղեկացնում է Պետրոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը, դատարանը բավարարել է միջնորդությունը, և Աշոտ Պետրոսյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ. «Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, որոշումը միանշանակ կբողոքարկենք»:
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):