Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բոլիվիայի արտգործնախարար Դեյվիդ Չոքեհուանգայի հետ:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորվեց խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը։
Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Բոլիվիայի օրենսդիր մարմնի զույգ պալատների կողմից դեռևս 2014թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով, որ այն Բոլիվիայի ժողովրդի կարևոր ներդրումն էր մարդկության դեմ հանցագործությունների միջազգային ճանաչման պայքարում:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային արդի հիմնախնդիրների շուրջ: