«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստում, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին։ Համենայնդեպս, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամներին երեկ ասվել էր, որ շաբաթ օրը պետաիրավականի արտահերթ նիստ է տեղի ունենալու, որտեղ քննարկվելու է կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը, համաձայն որի էլ երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ։ Երեկ մեզ ասացին, որ արտահերթի օրակարգում համաներման նախագիծ չի քննարկվելու, այլ՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների։ Ըստ ամենայնի, ՊԵԿ-ը հարկային եւ մաքսային ստորաբաժանումների տրոհելու մասին է խոսքը, կներկայացվի նաեւ հակակոռուպցիոն պայքարի գործողությունների փաթեթը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: