ԱՄՆ-ն ցանկանում է ընդլայնել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Մայքլ Քարփենթերն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնի և Բաքվի համար կարևոր է ռազմական համագործակցության ընդլայնումը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում:

«Մայքլ Քարփենթերը գոհունակություն է հայտնել պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը: Նշելով երկու երկրների միջև պաշտպանության հարցերով անցկացված հաջող խորհրդակցությունների մասին՝ Քարփենթերն ընդգծել է տվյալ ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Մամեդյարովն իր հերթին Պենտագոնի ներկայացուցչին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ընթացիկ բանակցային գործընթացի մասին:




Լրահոս