Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսլանդիայի արտաքին գործերի, արտաքին առևտրի նախարար Լիլյա Ալֆրեդսդոտիրի հետ:
Հանդիպմանն անդրադարձ արվեց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներին։
Կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, առևտրատնտեսական կապերի աշխուժացումը։