Ալժիրում նավթ արդյունահանող երկրների հանդիպման ժամանակ նավթի արդյունահանման 5%-ի կրճառման համար քննարկում չի նախատեսվում: այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Այժմ նման տարբերակ չի ենթադրվում»,-ասել է նա՝ պատասխանելով նավթի արդյունահանման կրճատման մասին հարցին:
«Գոյություն ունի միայն սառեցման մասին առաջարկ»,-պարզաբանել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: