Հարություն Գալստյանին (Կոնդեցի Հարութ) սպանության մեջ մեղադրվողին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

42-ամյա Հարություն Գալստյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում սեպտեմբերի 21-ին մեղադրանք է առաջադրվել։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23.30-ին, «Արամյանց» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հարություն Աշոտի Գալստյանը (ծնված 1974թ), ով րոպեներ անց վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հ.Գալստյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառվել են «Արամյանց» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևանի 42-ամյա բնակչի կողմից, ում ինքնությունը պարզվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել են դիակի դատաբժշկական, միկրոմասնիկներով դատաքրեագիտական, դատակենսաբանական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին




Լրահոս