Ինչպես գիտենք Կառավարության երեկվա նիստում որոշվեց, որ Քաղաքաշինության նախարարության փոխարեն այսուհետ կգործի կոմիտե, որը կկոչվի Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանության կոմիտե:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ Քաղաքաշինության նախարարության վերափոխման մասին:
Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց, որ նոր վարչապետի կատարած քայլերը դրական է համարում: Եվ արդյունքները 3-4 ամիս հետո նոր կերևան:
Իսկ մեր այն հարցին, թե որ նախարարությունները վերափոխման կարիք ունեն: ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել, պետք է հետևել զարգացող իրադարձություններին: