![](https://armlur.am/wp-content/uploads/2016/06/radamel-falkao.jpg)
Ֆրանսիական «Մոնակո»-ի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը հայտնել է, որ թիմի հարձակվող Ռադամել Ֆալկաոն առայժմ գտնվում է հիվանդանոցում:
Նշենք, որ ֆուտբոլի գլխուղեղի ցնցում էր ստացել Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Նիսի» հետ խաղում:
«Ֆալկաոն մինչեւ այժմ հիվանդանոցում է: Մրցավարները չպետք է աչքաթող անեն նման իրավիճակները: Դարպասապահը պետք է կարմիր քարտի արժանանար»,- նշել է Ժարդիմը: