Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին և իր քիչ խաղաժամանակ ստանալուն:
« 3 տարիների ընթացքում, թե հավաքականում եւ թե ակումբներում ես միշտ խաղացել եմ հիմնական կազմում: Չեմ թաքցնի, որ ծանր է, բայց վերջին բանը, որ կանեի՝ հանձնվելն ու բողոքելն է:
Կոնտեն արժանի է հարգանքի: Ես գիտեմ՝ նա ուզում է հաղթել: Եթե նա ոչ բոլոր խաղերին է ինձ մեկնարկային կազում ընդգրկում, ուրեմն կա պատճառ: Հուսով եմ, որ կկարողանամ ապացուցել, որ արժանի եմ խաղաժամանակ ստանալուն», – նշել է իսպանացի ֆուտբոլիստը: