Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը փլուզվել են, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Տ. Հ.-ը (ծնված 1949 թ.) և Մ. Հ.-ը (ծնված 1981 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրիի ԲԿ, որտեղ Մ. Հ.-ը մահացել է, իսկ Տ. Հ-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: